Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Չենք կարող այդ գաղտնիքներն ասել․ շատ վտանգավոր է». Արշակ Կարապետյան

1061
Երկուշաբթի, 18 մայիսի, 2020 թ., 15:20
«Չենք կարող այդ գաղտնիքներն ասել․ շատ վտանգավոր է». Արշակ Կարապետյան

Այսօր Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստի ավարտից հետո ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում չցանկացավ մանրամասներ հայտնել նիստից՝ պարզաբանելով, որ թեմաները, որոնք արծարծվել են նիստի ժամանակ, մեծամասամբ գաղտնիք են պարունակում և հրապարակման ենթական չեն:

«Հանձնաժողովում ճշտելու հարցեր ունեին, պատասխանեցի: Այստեղ գաղտնիության խնդիր ունենք, որովհետև Ադրբեջանի համար կարևոր ա իմանալ՝ հետախուզությունը 2016-ի ապրիլին իմացել ա՞, թե՞ չէ: Ոչ թե ես չեմ ուզում խոսել, ոչ թե չեմ ուզում պաշտպանվել, այլ հարցն այն է, որ մենք չենք կարող այդ գաղտնիքն ասել, սա շատ վտանգավոր է»,- ասաց Կարապետյանը:

Հիշեցնենք, որ նա արդեն երկրորդ անգամ է ներկայանում քննիչ հանձնաժողովի նիստին: