Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 10 598 նոր դեպք

1128
Շաբաթ, 16 մայիսի, 2020 թ., 12:35
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 10 598 նոր դեպք

Վերջին մեկ օրում Ռուսաստանի 85 շրջաններում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 10 598 նոր դեպք։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 262 843-ի։ Մոսկվայում կորոնավիրուսի դեպքերի թիվը կազմում է 135 464, Մերձմոսկվայում՝ 25 525, Սանկտ Պետերբուրգում՝ 9 486 դեպք, Նիժնի Նովգորոդի շրջանում՝ 5 903 դեպք, Դաղստանում՝ 3 192, Մուրմանսկի մարզում՝ 2 551, Սվերդլովսկի մարզում՝ 2 466 դեպք, Կրասնոդարի երկրամասում՝ 2 418, Տուլայի մարզում՝ 2 263 դեպք և Կալուգայի մարզում՝ 2 213 դեպք:
Ըստ շտաբի տվյալների՝ ապաքինվել է ընդհանուր 58 226 մարդ, մահացել՝ 2 418 հիվանդ։