«20 քմ տարածք ունեցող խանութում չի թույլատրվելու 2 հոգուց ավելի հաճախորդի գտնվելը». Վարոս Սիմոնյան
![]() Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում անդրադարձավ կորոնավիրուսի դեմ պայքարի՝ պարետի սահմանած անվտանգության կանոններին: Խոսելով առևտրի կենտրոններում խստացված կանոններից՝ նշեց, որ առանց պաշտպանիչ դիմակի և ձեռնոցի չի թույլատրվելու մուտք գործել առևտրի կենտրոններ: Ավելին՝ 20 քմ տարածք ունեցող առևտրի կենտրոնում կամ խանութում չի թույլատրվելու 2 հոգուց ավելի հաճախորդի գտնվելը: Հիշեցնենք՝ նախօրեին ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ մայիսի 18-ից 20 քառակուսի մետր և ավելի մակերես ունեցող առևտրի օբյեկտներում անհրաժեշտ է պահպանել սոցիալական հեռավորություն՝ ապահովելով յուրաքանչյուր անձի համար 8 քառակուսի մետրից ոչ պակաս տարածք, իսկ մինչև 20 քառակուսի մետր մակերես ունեցող առևտրի օբյեկտներում՝ միաժամանակ առավելագույնը 2 անձի ներկայություն: Նշենք նաև, որ Հայաստանում մայիսի 25-ից պարտադիր է դառնում ոչ միայն հանրային փակ, այլ նաև հանրային բաց վայրերում պաշտպանիչ դիմակների կրումը։ Կանոնը խախտողները տուգանվելու են ոստիկանության կողմից։ Տուգանքի չափն սկսվում է մոտավորապես 100 հազար դրամից: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Փաշինյանն Ալիևի «աբսլուգն է»». Սուրեն Սուրենյանց
8120:06
«Գույնը դուրս չի գալիս, եթե մեռնի, քպ-ին հետը կդնեք». Դավիթ Ամալյան
9519:54
«Թրաշը տենց բան ա». Անժելա Էլիբեգովա
9519:42
«Հանքային ջրի աղբյուրն ազատագրված է». Քնարիկ Պետրոսյան (տեսանյութ)
9319:24
«Մեր բոլոր պրոբլեմները չհասկանալու արդյունք են»․ Կարեն Ադոնց
10117:36
Փարիզում ոստիկանները ցույցի են դուրս եկել Ելիսեյան պալատի մոտ (տեսանյութ)
15716:55
