Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Եվրոպայում առաջին երկիրը հայտարարել է կորոնավիրուսի համաճարակի ավարտի մասին

3184
Ուրբաթ, 15 մայիսի, 2020 թ., 12:05
Եվրոպայում առաջին երկիրը հայտարարել է կորոնավիրուսի համաճարակի ավարտի մասին

Եվրոպայում առաջին երկիրը հայտարարել է կորոնավիրուսի համաճարակի ավարտի մասին, գրում է Reuters գործակալությանը։ Սլովենիայի իշխանությունները հայտարարել են կորոնավիրուսի համաճարակի ավարտի մասին: Սա առաջին երկիրն է, որը հանդես է գալիս նման հայտարարությամբ: Հայտարարությունն արվել է, երբ 2 շաբաթ անընդմեջ օրական գրանցվել է 7 դեպք: Սլովենիա ժամանողներն այլևս ստիպված չեն լինի մեկուսանալ 7-օրյա ժամկետում: Իշխանությունները նշել են, որ սա համաճարակաբանական լավագույն իրավիճակն է ամբողջ Եվրոպայում:

Սլովենիայում վարակակիր էր դարձել 1 646 մարդ, մահացել էր 103 մարդ, ապաքինվել 267-ը: