Գիտնականները հաշվարկել են՝ բնակչության քանի տոկոսն է վարակվել Իսպանիայում և Ֆրանսիայում
1245
Ուրբաթ, 15 մայիսի, 2020 թ., 01:05
![]() Իսպանացիների 5%-ը և ֆրանսիացիների 4.4%-ը վարակվել են կորոնավիրուսով, հայտնում են տեղական ԶԼՄ-ները՝ հղում անելով հետազոտության արդյունքներին։ Մադրիդի Կարլոս III առողջության ինստիտուտն ստուգել է գրեթե 70 հազար մարդու, գրում է El Pais-ը: Հիվանդության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Իսպանիայի հյուսիսային նահանգի Սորիա քաղաքում, որտեղ բնակչության զգալի մասը տարեցներ են։ Սորիայի բնակիչների 14.2%-ը շփման մեջ է եղել վարակակիրի հետ: Մադրիդում հիվանդության ցուցանիշը 11.3% է, իսկ Բարսելոնայում՝ 7,1%: Իր հերթին, Ֆրանսիայում Պաստերի ինստիտուտի ուսումնասիրության համաձայն, համաճարակի սկսվելուց ի վեր 2,8 միլիոն ֆրանսիացի կամ բնակչության 4,4%-ը վարակվել է կորոնավիրուսով: Այս ցուցանիշն ավելի ցածր է, քան սպասվում էր, գրում է BFMTV-ն: |

«Փաշինյանն Ալիևի «աբսլուգն է»». Սուրեն Սուրենյանց
8120:06
«Գույնը դուրս չի գալիս, եթե մեռնի, քպ-ին հետը կդնեք». Դավիթ Ամալյան
9519:54
«Թրաշը տենց բան ա». Անժելա Էլիբեգովա
9519:42
«Հանքային ջրի աղբյուրն ազատագրված է». Քնարիկ Պետրոսյան (տեսանյութ)
9319:24
«Մեր բոլոր պրոբլեմները չհասկանալու արդյունք են»․ Կարեն Ադոնց
10117:36
Փարիզում ոստիկանները ցույցի են դուրս եկել Ելիսեյան պալատի մոտ (տեսանյութ)
15716:55
