«Լավ իմացեք՝ ինչ ուզեք ու ինչ պետք է, չեք կարող բանակցել». Էդուարդ Շարմազանով
![]() ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Դուխ» ունեցեք և հայտարարեք, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում երբեք։ Փաշինյանի «դուխով» կառավարությունն Արցախի հարցում շարունակում է վարել վախվորած քաղաքականություն։ ԱՊՀ արտգործնախարարների համաժողովի նիստում Ադրբեջանը, ի դեմս Մայմեդարովի, հայտարարում է, որ խնդիրը պետք է լուծվի տարածքային ամբողջականության ու սահմանների անքակտելիության սկզբունքների հիման վրա։ Հայաստանը, ի դեմս նախարար Մնացականյանի, հայտարարեց, որ ադրբեջանական կողմի հայտարարություններն անընդունելի են։ Բայց ամենակարևորը ցավոք չասվեց։ Նիկոլի սրտի արտգործնախարար Մնացականյանը չի ասում, որ խնդրի անկյունաքարն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պարտադիր կամքի արտահայտությունն է։ Տղերք, էդ որ ասում եք՝ ինչ պետք է, դա էլ կբանակցենք, սա՞ է։ Լավ իմացեք, ինչ ուզեք ու ինչ պետք է, չեք կարող բանակցել։ «Դուխ» ունեցեք Ադրբեջանին ասել, որ Արցախի անկախությունն այլընտրանք չունի»։ |

«Փաշինյանն Ալիևի «աբսլուգն է»». Սուրեն Սուրենյանց
8120:06
«Գույնը դուրս չի գալիս, եթե մեռնի, քպ-ին հետը կդնեք». Դավիթ Ամալյան
9519:54
«Թրաշը տենց բան ա». Անժելա Էլիբեգովա
9519:42
«Հանքային ջրի աղբյուրն ազատագրված է». Քնարիկ Պետրոսյան (տեսանյութ)
9319:24
«Մեր բոլոր պրոբլեմները չհասկանալու արդյունք են»․ Կարեն Ադոնց
10117:36
Փարիզում ոստիկանները ցույցի են դուրս եկել Ելիսեյան պալատի մոտ (տեսանյութ)
15716:55
