Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Սորոսը կանխատեսել է ԵՄ փլուզումը

1020
Երեքշաբթի, 12 մայիսի, 2020 թ., 21:10
Սորոսը կանխատեսել է ԵՄ փլուզումը

Եվրոմիությունը խարսխված է իրավունքի գերակայության վրա, իսկ արդարադատության գործընթացն առաջ է շարժվում շատ ավելի դանդաղ, քան կորոնավիրուսի վտանգը, հայտարարել է բիզնես-մագնատ Ջորջ Սորոսը: Այս է պատճառը, որ ԵՄ-ն ավելի խոցելի է համավարկի պայմաններում:

Սորոսը կասկածում է, որ ԵՄ-ը կկարողանա գոյատևել այս պայմաններում: Նա նաև մատնանշել է Գերմանիայի ու ԵԿԲ-ի միջև առկա տարաձայնությունները, որոնք ևս միության համար լուրջ խնդիր են:

Նա նաև ենթադրել է, որ համավարակը կարող է փոփոխել կապիտալիզմի պատկերը, սակայն անհնար է կանխատեսել՝ ինչ փոփոխությունների այն կենթարկվի: