Հայաստանում արտակարգ դրության ժամկետն, ամենայն հավանականությամբ, կերկարաձգվի
![]() Պարետատնից չեն բացառում, որ արտակարգ դրությունը կերկարաձգվի: «Ազատություն» ռ/կ-ին պարետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնել է որ, հիմքերը, որոնց պատճառով արտակարգ դրություն էր հայտարարվել, շարունակում են մնալ: «Ուսումնասիրվում է երկարաձգումը, դիտարկվում է այդ հարցը և վերջնական որոշման մասին, իհարկե, երբ որ որոշումը լինի, արդեն կհրապարակվի: Երկարաձգման հավանականությունը կա, քանի որ այն հանգամանքները, որոնք բերել են արտակարգ դրության հաստատմանը, դեռևս չեն վերացել»,- ասել է Հունանյանը: Հարցին՝ խոսքը ևս մեկ ամսով երկարաձգելո՞ւ մասին է, Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակը պատասխանել է. «Ամենայն հավանականությամբ, ենթադրում եմ, որ այո: Կախված իրադրությունից, կախված զարգացումներից՝ մենք նորից կարող ենք գնալ սահմանափակումների խստացման, որի մասին պարետը մի քանի անգամ հայտարարել է, այնպես որ այս դրության պահպանումը այդ առումով նույնպես կարևոր է»: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Փաշինյանն Ալիևի «աբսլուգն է»». Սուրեն Սուրենյանց
8120:06
«Գույնը դուրս չի գալիս, եթե մեռնի, քպ-ին հետը կդնեք». Դավիթ Ամալյան
9519:54
«Թրաշը տենց բան ա». Անժելա Էլիբեգովա
9519:42
«Հանքային ջրի աղբյուրն ազատագրված է». Քնարիկ Պետրոսյան (տեսանյութ)
9319:24
«Մեր բոլոր պրոբլեմները չհասկանալու արդյունք են»․ Կարեն Ադոնց
10117:36
Փարիզում ոստիկանները ցույցի են դուրս եկել Ելիսեյան պալատի մոտ (տեսանյութ)
15716:55
