Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Սաակաշվիլին Վրաստանում սով է կանխատեսում, եթե Ուկրաինայի հետ հարաբերությունները վատանան

886
Երկուշաբթի, 11 մայիսի, 2020 թ., 12:30
Սաակաշվիլին Վրաստանում սով է կանխատեսում, եթե Ուկրաինայի հետ հարաբերությունները վատանան

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար Միխայիլ Սաակաշվիլին հայտնել է, որ վրաց ժողովրդին սով է սպառնում, եթե Կիևի ու Թբիլիսիի միջև հարաբերությունները վատանան: Այս մասին Սաակաշվիլին ասել է Mtavari Arxi հեռուստաալիքի եթերում:

Նրա կարծիքով՝ Վրաստանին Ուկրաինան շատ ավելի է պետք, քան հակառակը: Ըստ նրա՝ մարդիկ գնում են վրացական խանութներ, որպեսզի ձեռք բերեն «օրինակ՝ ցորեն, հնդկաձավար, մսամթերք, երշիկեղեն, կաթ, որը ներմուծվում է Ուկրաինայից»:

«Ուկրաինան մեր ապրանքների համար շատ կարևոր շուկա է: Ուկրաինայի հետ հարաբերությունների վրա ստվեր նետելն աղետ կլինի, և վաղը Վրաստանում մարդիկ կմահանան սովից»,- նշել է Սաակաշվիլին: