Երևան`   +28 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Ամերիկյան փաստաբանական ընկերությունը Տիմոշենկոյին 11 միլիոն դոլար է վճարել․ #NYT

2828
Երեքշաբթի, 12 մայիսի, 2020 թ., 02:05
Ամերիկյան փաստաբանական ընկերությունը Տիմոշենկոյին 11 միլիոն դոլար է վճարել․ #NYT

Նյու Յորքում գործող փաստաբանական ընկերությունը 11 միլիոն դոլար է վճարել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին և նրա փաստաբանին՝ նրանց կողմից քրեական հետապնդումներից խուսափելու համար, գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:

Հրապարակման համաձայն՝ 2018-ին Տիմոշենկոն այս թերթին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ 2012-ին Նյու Յորքում գործող Skadden, Arps, Slate, Meagher & Flom փաստաբանական ընկերություններն, իբրև թե, «դրական լույսի ներքո են ներկայացրել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի և նրա կառավարության գործունեությունը»: Տիմոշենկոն պնդում է, որ ընկերությունը դա արել է վճարի դիմաց, որից հետո իր փաստաբանի միջոցով հարցազրույցից հետո նա կապ է հաստատել Reid Collins & Tsai փաստաբանական ընկերության հետ՝ պարզելու, թե որքան են մեծ Skadden փաստաբանական ընկերությանը դատի տալու նրա հնարավորությունները:
The New York Times-ի աղբյուրները պնդում են, որ Skadden փաստաբանական ընկերությունը վճարել է Տիմոշենկոյին և նրա փաստաբան Սերգեյ Վլասենկոյին «11 միլիոն դոլար կամ ավելի»՝ հնարավոր դատական հայցերից խուսափելու համար: Ըստ հրապարակման՝ նրանցից յուրաքանչյուրը ստացել է 5,5 միլիոն դոլար։