Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

ԱՄՆ-ում գործազրկությունը գերազանցել է Մեծ դեպրեսիայի տարիների ցուցանիշները

3441
Շաբաթ, 09 մայիսի, 2020 թ., 21:40
ԱՄՆ-ում գործազրկությունը գերազանցել է Մեծ դեպրեսիայի տարիների ցուցանիշները

Ապրիլին ԱՄՆ-ում գործազրկությունը հասել է 14,7%-ի՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով, որը գերազանցել է Մեծ դեպրեսիայի տարիների ցուցանիշները, գրում է The Washington Post-ը՝ հղում անելով ԱՄՆ աշխատանքի նախարարությանը:
Փետրվարին ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը կազմել էր 3,5%:
Մարտին և ապրիլին երկրի իշխանությունները փորձեցին սառեցնել տնտեսությունը, որպեսզի նվազագույնի հասցնեն համավարակի տարածման հետևանքները, սակայն դա հանգեցրեց զանգվածային կրճատումների, գրում է The Washington Post-ը:
Ըստ The Washington Post-ի՝ ԱՄՆ-ի հյուրանոցային ոլորտում աշխատանքը կորցրել է մոտ 7,7 միլիոն մարդ, մանրածախ առևտրի ոլորտում՝ 2,1 միլիոն, արտադրությունում՝ 1,3: Բացի այդ, առողջապահության ոլորտում աշխատատեղերը նվազել են մոտ 1,4 միլիոնով, հետևաբար ճգնաժամի պայմաններում մարդիկ հետաձգում են բժշկական օգնության դիմելը, բացառությամբ անհետաձգելի դեպքերի: