Երևան`   +20 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Չինաստանն ստիպել է ԵՄ-ը՝ չխոսել կորոնավիրուսի ծագման մասին

3539
Շաբաթ, 09 մայիսի, 2020 թ., 02:10
Չինաստանն ստիպել է ԵՄ-ը՝ չխոսել կորոնավիրուսի ծագման մասին

Պեկինին հաջողվել է լռեցնել կորոնավիրուսի՝ չինական ծագման վերաբերյալ քննարկումը, որը հրապարկվել է ԵՄ դեսպանների հոդվածում, գրում է բրիտանական The Telegraph-ը: Նշվում է, որ Եվրոմիությունը զիջել է Չինաստանի արտգործնախարարության կողմից հրապարակված գրաքննության պահանջները:

Մասնավորապես, Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայությունը համաձայնել է հեռացնել «Չինաստանում կորոնավիրուսի բռնկման» մասին հիշատակումը, որը հանդիսացել է մարտին կայանալիք ԵՄ-Չինաստան գագաթնաժողովի չեղարկման պատճառ, և որի տեքստը դեսպանների նամակի տեսքով լույս է տեսել China Daily-ում: Հոդվածում նշվում է, որ առաջին անգամ չէ, որ Եվրոմիությունը փոխում է իր ձևակերպումը Չինաստանի խնդրանքով: Երկու շաբաթ առաջ ԵՄ ներկայացուցիչներն արդեն մեղմել էին Չինաստանին դատապարտող հայտարարության որոշ հատվածներ՝ չինացի պաշտոնյաների կողմից իրականացրած բազմաթիվ հեռախոսազանգերից հետո: