Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Հնդկաստանում 122 միլիոն մարդ կորցրել է աշխատանքը՝ կարանտինի պատճառով

3228
Հինգշաբթի, 07 մայիսի, 2020 թ., 18:15
Հնդկաստանում 122 միլիոն մարդ կորցրել է աշխատանքը՝ կարանտինի պատճառով

Հնդկաստանում 122 միլիոն մարդ կորցրել է աշխատանքը՝ COVID-19 կորոնավիրուսի տարածումը կանխելու համար կիրառված կարանտինային սահմանափակումների պատճառով, գրում է BBC-ն։ Համաձայն Հնդկաստանի էկոնոմիկայի մոնիթորինգի կենտրոնի տվյալների՝ երկրում գործազրկության մակարդակը ռեկորդային ցուցանիշ է գրանցել՝ 27,1%:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին կորոնավիրուսի պատճառով մարտի 25-ից 21 օրով արտակարգ դրություն էր հայտարարել, որը հանգեցրել է բնակչության շրջանում աշխատատեղերի զանգվածային կորուստների:
Հնդկաստանում նոր տիպի կորոնավիրուս է հայտնաբերվել 52 952 մարդու մոտ, մահացել է 1 783 հիվանդ: