Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստի օրը նշանակված է
![]() Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական հաջորդ նիստը նշանակված է մայիսի 21-ին: Այդ մասին տեղեկանում ենք Datalex տեղեկատվական համակարգից: Այս գործով առաջին նիստը տեղի էր ունեցել փետրվարի 25-ին: Դրանից հետո՝ մարտի 26-ին և ապրիլի 23-ին նշանակված նիստերը չէին կայացել՝ արտակարգ դրությամբ պայմանավորված: Հիշեցնենք, որ քրեական գործով բացի Ս. Սարգսյանից, մեղադրյալի կարգավիճակում են «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը և նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը): |

«Փաշինյանն Ալիևի «աբսլուգն է»». Սուրեն Սուրենյանց
8120:06
«Գույնը դուրս չի գալիս, եթե մեռնի, քպ-ին հետը կդնեք». Դավիթ Ամալյան
9519:54
«Թրաշը տենց բան ա». Անժելա Էլիբեգովա
9519:42
«Հանքային ջրի աղբյուրն ազատագրված է». Քնարիկ Պետրոսյան (տեսանյութ)
9319:24
«Մեր բոլոր պրոբլեմները չհասկանալու արդյունք են»․ Կարեն Ադոնց
10117:36
Փարիզում ոստիկանները ցույցի են դուրս եկել Ելիսեյան պալատի մոտ (տեսանյութ)
15716:55
