Երևան`   +4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.

Արկտիկայում փակվել է օզոնային ամենամեծ անցքը

1477
Ուրբաթ, 01 մայիսի, 2020 թ., 20:25
Արկտիկայում փակվել է օզոնային ամենամեծ անցքը

Ապրիլին Արկտիկայի երկնակամարում փակվել է առանձնապես խոշոր չափերի հասնող օզոնային բացվածքը, այս մասին հայտնում է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը: 2020-ի գարնանն օզոնային բացվածքը հասել էր աննախադեպ չափերի: Դա պայմանավորված էր մթնոլորտում օզոնաքայքայիչ նյութերի մշտական առկայությամբ, ինչպես նաև՝ ստրատոսֆերայում ձռանը գրանցված խիստ ցածր ջերմաստիճանով: Մասնագետները, սակայն, նշել են, որ օզոնային անցքի փակումը ոչ մի կապ չունի կորոնավիրուսով պայմանավորված կարանտինի հետ: