Երևան`   +4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.

Վրաստանն առաջիններից մեկը կվերականգնի կանոնավոր ավիահաղորդակցությունը

1408
Ուրբաթ, 01 մայիսի, 2020 թ., 19:30
Վրաստանն առաջիններից մեկը կվերականգնի կանոնավոր ավիահաղորդակցությունը

Վրաստանը մտադիր է դառնալ առաջին երկրներից մեկը, որոնք կկարողանան վերականգնել կանոնավոր ավիահաղորդակցությունը, որն ընդհատվել է կորոնավիրուսի տարածման հետևանքով: Կառավարությունն արդեն սկսել է այս ուղղությամբ աշխատանքներ տանել:

«Արդեն մտածում ենք այն մասին, որ սկսենք որոշակի ուղղություններով կանոնավոր ավիափոխադրումները՝ անվտանգության բոլոր կանոնների պահպանմամբ»,- ասել է երկրի Էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան:

Մինչ օրս չարթերային չվերթներով Վրաստանն իր 8000 քաղաքացիների կարողացել է հայրենիք բերել: