Հ․ Հակոբյանը հերքում է ինքնաթիռով մաքսանենգ ծխախոտի մասին լուրը
![]() ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ, մոտ մեկ ժամ է ինչ որոշ լրատվականներ իմ անվան հետ կապված ինչ-որ լուր են հրապարակում: Միանգամից ասեմ՝ հրապարակվածը ծայրից ծայր սուտ է: Այդ տեղեկատվության հետ կապված բոլոր այն հատվածներում, որտեղ շոշափվում է իմ անունը, ամբողջությամբ սուտ է: Հարկ եմ համարում նաև հայտնել իմ կարծիքն այդ սուտ լուրը տարածելու հետ կապված: Երեկ ես հարցազրույցներիցս մեկում հայտնեցի իմ կարծիքը Միշիկի (Միքայել Մինասյան) ֆեյսբուքյան գրառումների հետ կապված: Ու, կարծես թե, բավականին ցավոտ է եղել թաքստոցում առանց այն էլ նեղ վիճակում գտնվող այդ անձնավորության համար իմ մոտեցումը: Իսկ մոտեցումը հետևյալն էր, որ, եթե նա այդքան մտահոգված է Հայաստանի ապագայով, և, ինչպես ինքն է նշում, այս իշխանությունը խաբում է ժողովրդին, կամ հողերը փուլ առ փուլ հանձնելու ծրագիր ունի, թող հանուն Հայաստանի բարեկեցության և անվտանգության, վերադառնա Հայաստան, հարկ եղած դեպքում հանուն իր գաղափարի մի որոշ ժամանակ անցկացնի անազատության մեջ, հետո դուրս գա, և ինչպես թաքստոցից է կոչ անում, որպեսզի քաղաքական էլիտան համախմբվի, թող հենց ինքը համախմբի և երկիրը դուրս բերի այս «ծանր, կործանիչ» իրավիճակից: Ու սա է եղել էն ցավոտ պահը, որից հետո այսօր այդ սուտ լուրն սկսեցին տարածել որոշ լրատվականներ»: |

«Փաշինյանն Ալիևի «աբսլուգն է»». Սուրեն Սուրենյանց
8120:06
«Գույնը դուրս չի գալիս, եթե մեռնի, քպ-ին հետը կդնեք». Դավիթ Ամալյան
9519:54
«Թրաշը տենց բան ա». Անժելա Էլիբեգովա
9519:42
«Հանքային ջրի աղբյուրն ազատագրված է». Քնարիկ Պետրոսյան (տեսանյութ)
9319:24
«Մեր բոլոր պրոբլեմները չհասկանալու արդյունք են»․ Կարեն Ադոնց
10117:36
Փարիզում ոստիկանները ցույցի են դուրս եկել Ելիսեյան պալատի մոտ (տեսանյութ)
15716:55
