Գավառի հիվանդանոցում ոստիկանական պատը ճեղքելով՝ վիրավորների պարանոց են կտրել
![]() Գավառի բժշկական կենտրոն են ներխուժել մեծ թվով քաղաքացիներ, ովքեր հիվանդանոցում հաշվեհարդար են տեսել ժամեր առաջ սպանության վայրում վիրավորում ստացած 2 հիվանդների նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Հիվանդանոց ներխուժած քաղաքացիներն այնքան շատ են եղել, որ ոստիկանները չեն կարողացել նրանց կանգնեցնել, ինչից հետո վիրավորներից 2-ին երկաթյա ձողերով ծեծի են ենթարկել, վնասելով մեկի պարանոցը: Նրանք, ըստ հիվանդանոցի մոտ հավաքված քաղաքացիների, մահացել են: Հիվանդանոցում դաժան ծեծի է ենթարկվել նաև մի քաղաքացի, ով սպանվածների բարեկամն է եղել ու նրան հիմա ծայրահեղ ծանր վիճակում ոստիկանների հսկողությամբ տեղափոխում են Երևանի հիվանդանոցներից մեկը: Այս պահին էլ Երևանից Գավառ են ժամանել մեծ թվով ոստիկանական ուժեր, մի մասն էլ հսկողություն է իրականացնում Նորատուս գյուղում: Ըստ Ոստիկանության հայտարարության՝ հիվանդանոցի միջադեպի ժամանակ Ոստիկանապետ Արման Սարգսյանը գտնվել է նախորդ սպանության դեպքի վայրում: Ոստիկաններն ու քննիչները աշխատում են մի քանի վարկածի ուղղությամբ, այդ թվում՝ վենդետայի՝ կապված տարիներ առաջ Գավառում Նորատուս գյուղի բնակիչ Հայկ Հակոբյանի սպանության հետ: Վերջինիս հայրը Գեղարքունիքի փոխմարզպետն էր, իսկ նրանց ազգականներն են հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություններ՝ Նորատուսցի Ալիկ և Արա Բանդուրյանները: |

Ավտոմեքենան ընկել է ձորակը, տուժածներից մեկը մահացել է
12701:12
Նոր հեղեղումներ Նեպալում. հայտարարվել է տարհանում (տեսանյութ)
17000:48
Ուկրաինայի ամենամեծ պողպատաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը
18600:36
Թրամփի «էներգետիկ հրադադարից» հետո Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ջերմաէլեկտրակայանին և այլ օբյեկտների. կան զոհեր (տեսանյութ)
181Երեկ, 22:30
Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մահացել է
148Երեկ, 22:06
Իրանի փոխնախագահը հայտարարել է, որ միջուկային տեխնոլոգիաները պաշտպանված են ԱՄՆ-ի հարձակումներից
260Երեկ, 20:48
