Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 93 500-ի
![]() Վերջին մեկ օրում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 6 400 նոր դեպք (+7,4%), մահացել է 66 հիվանդ, ապաքինվել՝ 682 մարդ։ Կորոնավիրուսի հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 93 500, փոխանցում է Интерфакс-ը։ Նոր դեպքերն արձանագրվել են երկրի 85 շրջաններում։ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է Իրանի ցուցանիշներին, որտեղ արձանագրվել է հիվանդության 91 472 դեպք, իսկ նախորդ օրվա գրանցված ցուցանիշներով ՌԴ-ն գերազանցել էր Չինաստանին (83 918 դեպք): Նախօրեին Մոսկվայում գրանցվել է հիվանդության 3 075 նոր դեպք, որտեղ հիվանդների ընդհանուր դեպքերը կազմում են 48 426։ Մահերի ընդհանուր թիվը կազմում է 867, նախօրեին մահացել է 72 մարդ, որից 44-ը՝ Մոսկվայում։ Վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 1 110 մարդ, որոնցից 606-ը՝ Մոսկվայում: Ամբողջ ժամանակահատվածում ապաքինվել է 8 456 հիվանդ։ |

«Փաշինյանն Ալիևի «աբսլուգն է»». Սուրեն Սուրենյանց
8120:06
«Գույնը դուրս չի գալիս, եթե մեռնի, քպ-ին հետը կդնեք». Դավիթ Ամալյան
9519:54
«Թրաշը տենց բան ա». Անժելա Էլիբեգովա
9519:42
«Հանքային ջրի աղբյուրն ազատագրված է». Քնարիկ Պետրոսյան (տեսանյութ)
9319:24
«Մեր բոլոր պրոբլեմները չհասկանալու արդյունք են»․ Կարեն Ադոնց
10117:36
Փարիզում ոստիկանները ցույցի են դուրս եկել Ելիսեյան պալատի մոտ (տեսանյութ)
15716:55
