«Այս պայմաններում պահանջել կոմունալ վճարներ չաշխատող քաղաքացիներից՝ լկտիություն և անբարոյականություն է». «Սասնա ծռեր»-ի ակցիան
![]() «Սասնա ծռեր»-ի մի խումբ անդամներ այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) շենքի մոտ կոչ էին անում վերանայել ապրիլի 22-ի որոշումը: «Մենք հանձնաժողովին հորդորում ենք, որպեսզի փոխեն իրենց հակապետական, ապազգային որոշումը և ՀՀ քաղաքացուն տան հնարավորություն կոմունալ վճարումների կուտակված պարտքը մարել հաջորդ ամիսներին՝ արտակարգ դրության ավարտից հետո․․․ Մինչև արտակարգ դրության ավարտը կոչ ենք անում չվճարել ՀԷՑ-ին և «Գազպրոմ Արմենիա»-ին: Արտակարգ դրության պայմաններում պահանջել կոմունալների վարձավճարներ չաշխատող քաղաքացիներից՝ լկտիություն և անբարոյականություն է»,- ակցիայի ընթացքում հայտարարեց խմբի անդամ Արթուր Մովսիսյանը: Բողոքի ակցիային միջամտեցին ոսիկանության ծառայողները: Վերջինները ներկաներին հայտնեցին, որ պարետի որոշմամբ արգելված են բողոքի ակցիաները: «Սա բողոքի ակցիա չէ, սա անձնական պիկետ է»,- արձագանքեցին հավաքվածները: Ոստիկանությունն իրավախախտում արձանագրեց պարետի 31.03,.2020 թվականի թիվ 27 որոշումով: Կան բերման ենթարկվածներ։ |

«Փաշինյանն Ալիևի «աբսլուգն է»». Սուրեն Սուրենյանց
8120:06
«Գույնը դուրս չի գալիս, եթե մեռնի, քպ-ին հետը կդնեք». Դավիթ Ամալյան
9519:54
«Թրաշը տենց բան ա». Անժելա Էլիբեգովա
9519:42
«Հանքային ջրի աղբյուրն ազատագրված է». Քնարիկ Պետրոսյան (տեսանյութ)
9319:24
«Մեր բոլոր պրոբլեմները չհասկանալու արդյունք են»․ Կարեն Ադոնց
10117:36
Փարիզում ոստիկանները ցույցի են դուրս եկել Ելիսեյան պալատի մոտ (տեսանյութ)
15716:55
