Երևան`   +4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.

Եվրոպական առաջին երկիրը բացում է իր սահմանները

3558
Կիրակի, 26 ապրիլի, 2020 թ., 00:10
Եվրոպական առաջին երկիրը բացում է իր սահմանները

Չեխիան եվրոպական առաջին երկիրն է, որը բացում է սահմանները: Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ադամ Վոյտեխը, այս մասին հայտնել է ТАСС-ը: Արդեն չեղարկվել է քաղաքացիների ազատ տեղաշարժի արգելքը: Նախկինում ձեռնարկված միջոցառումների համաձայն՝ մարդիկ կարող էին տնից դուրս գալ միայն աշխատանքի, դեղատուն, գնումների։
Ըստ Վոյտեխի՝ համաճարակաբանական իրավիճակը թույլ է տալիս չեղարկել արգելքները որոշակի պայմաններում։ Մարդիկ կարող են հավաքվել մինչև տասը հոգով ու այցելել հասարակական վայրեր: Բացի այդ, ապրիլի 27-ից կվերսկսվի համալսարանական կրթությունը, կբացվեն մինչև 2500 քմ տարածք ունեցող դպրոցներն ու խանութները: