Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Հայտարարվեցին «Ավրորայի» 2020 թվականի հերոսների անունները

3397
Շաբաթ, 25 ապրիլի, 2020 թ., 14:00
Հայտարարվեցին «Ավրորայի» 2020 թվականի հերոսների անունները

2020թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի ոգեկոչման օրը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն առցանց քննարկում անցկացրեց՝ հարգանքի տուրք մատուցելու մեկ դար առաջ նահատակվածների հիշատակին և մեծարելու մերօրյա հերոսներին, այդ թվում և նրանց, ովքեր այսօր պայքարում են կորոնավիրուսի համավարակի բռնկման դեմ։

«Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին առցանց հայտարարեց 2020թ. «Ավրորայի» հերոսների անունները. Ֆարթուն Ադան և Իլվադ Էլման, Անժելիկ Նամայկա, Սոֆի Բո և Կլաուս Ֆոգել, Սաքինա Յակուբի։ Հանձնաժողովը նրանց ընտրել է խիզախության, անձնվիրության և ունեցած ազդեցության համար։

Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից, ի երախտագիտություն նրանց փրկողների՝ ամեն տարի մեծարվում է «Ավրորա» մրցանակի մի դափնեկիր, որին տրվում է 1.000.000 ԱՄՆ դոլարով նվիրատվության շղթան շարունակելու բացառիկ հնարավորություն՝ օժանդակելու իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։

2020թ. «Ավրորայի» հերոսներին առաջադրել են հետևյալ կազմակերպությունները.

· Ֆարթուն Ադանը և Իլվադ Էլմանը՝ Love does (Սերն է գործում), «Փանզի» հիմնադրամ և «Փրաջվալա»,

· Անժելիկ Նամայկան՝ «Անտեսանելի երեխաներ» և «Կարիտաս միջազգային»,

· Սոֆի Բոն և Կլաուս Ֆոգելը՝ «SOS Միջերկրական»,

Սաքինա Յակուբին՝ «Աֆղանստանի կրթության ինստիտուտ», «Կանանց փախստականների հանձնաժողով» և Creating Hope (Հույս ստեղծելով)։