Երևան`   +4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.

#Facebook-ը 5 միլիարդ դոլար տուգանք կվճարի՝ #CambridgeAnalytica-ի հետ կապված սկանդալից հետո

3298
Շաբաթ, 25 ապրիլի, 2020 թ., 11:35
#Facebook-ը 5 միլիարդ դոլար տուգանք կվճարի՝ #CambridgeAnalytica-ի հետ կապված սկանդալից հետո

Միացյալ Նահանգների դաշնային դատարանը հաստատել է անցյալ տարի Facebook-ի և Առևտրի դաշնային հանձնաժողովի միջև կնքված համաձայնագիրը՝ կապված սոցիալական ցանցից օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի հետ, որին մասնակցել է նաև Cambridge Analytica ընկերությունը:
Facebook-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ իրենք համաձայնել են վերանայել օգտատերերի գաղտնիությունը և վճարել տուգանք 5 միլիարդ դոլարի չափով:
Facebook-ը, մասնավորապես, խոստացել է ստեղծել անկախ հանձնաժողով, որը մանրամասն ուսումնասիրելու է անձնական տվյալների պաշտպանության հարցը:
Համաձայն Cnet-ի հրապարակման՝ Առևտրի դաշնային հանձնաժողովը գոհունակություն է հայտնել ձեռք բերված պայմանավորվածությունների համար: Տուգանքի չափը պատմության մեջ ամենամեծն է դարձել։
Հիշեցնենք՝ Cambridge Analytica-ը կարողացել էր սոցցանցի 87 միլիոն օգտատերերի անձնական տվյալներ հափշտակել։ Բրիտանական ընկերությունը սոցիալական ցանցում զբաղվել է անձնական տվյալների հավաքման ու դրանց՝ հատուկ հավելվածի միջոցով փոխանցման գործով, որը հետագայում օգտագործվել է քաղաքական նպատակներով։