Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

«Կառավարությունում հարկային արտոնությունների հարց չի քննարկվում». Դավիթ Անանյան

578
Հինգշաբթի, 23 ապրիլի, 2020 թ., 14:40
«Կառավարությունում հարկային արտոնությունների հարց չի քննարկվում». Դավիթ Անանյան

«Այն կազմակերպությունները, որոնք չեն աշխատել և հարկման օբյեկտներ չեն գեներացրել, չեն ունենալու հարկային պարտավորություններ». ապրիլի 23-ին ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե մանրածախ առևտրով զբաղվող կազմակերպություններին հարկային արձակուրդ տալու հարց կառավարությունում չի՞ քննարկվում:

Ըստ Դ. Անանյանի՝ կառավարությունում չի քննարկվում այնպիսի հարց, որը վերաբերում է հարկային արտոնություններին, ինչը ենթադրում է հարկերի կասեցում, չեղարկում կամ ներում: Կարող է քննարկվել հարկային արձակուրդի միջոցառումների հարց, որի ապացույցը նախօրեին «Հարկային օրենսգրքում» փոփոխություն կատարելու ԱԺ որոշումն էր: Հարկային արձակուրդ տալու հարց կարող է քննարկվել՝ ելնելով դեպքերի հետագա զարգացումից: