«Մարդիկ խուճապի մեջ են». Արման Աբովյան
![]() ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նամակներ, նամակներ, նամակներ... Մարդիկ իրականում խուճապի և զայրույթի մեջ են, քանի որ չեն հասկանում, թե ինչպե՞ս կարելի է արտակարգ դրության իրավիճակում, անգործության պայմաններում, լուրջ դեմքով պնդել, «թե ֆորսմաժոր» չկա։ Եթե այսօրվա իրավիճակը ֆորսմաժոր չէ, ապա ի՞նչն է ֆորսմաժոր՝ միջուկային պատերազմը, թե՞ այլմոլորակայինների գրոհը։ Չի կարելի քաղաքացիներին հասցնել տրամադրվող կոմունալ ծառայությունների կասեցմանը, գոնե արտակարգ դրության պայմաններում, պարզապես չի կարելի և վե՛րջ։ Պետք է կտրուկ բարձրացնել տրամադրվող ծառայությունների դիմաց սուբսիդավորման ծավալը, որպեսզի թե՛ անխափան գործեն ծառայություններ մատուցող ընկերությունները, թե՛ մարդիկ այս պարագայում չմնան առանց լույսի, ջրի ու գազի։ Հասկանում եմ, որ բյուջեն անսահման չի, սակայն հենց այսպիսի հարցերը պետք է լուծել առաջին հերթին»։ |

«Փաշինյանն Ալիևի «աբսլուգն է»». Սուրեն Սուրենյանց
8120:06
«Գույնը դուրս չի գալիս, եթե մեռնի, քպ-ին հետը կդնեք». Դավիթ Ամալյան
9519:54
«Թրաշը տենց բան ա». Անժելա Էլիբեգովա
9519:42
«Հանքային ջրի աղբյուրն ազատագրված է». Քնարիկ Պետրոսյան (տեսանյութ)
9319:24
«Մեր բոլոր պրոբլեմները չհասկանալու արդյունք են»․ Կարեն Ադոնց
10117:36
Փարիզում ոստիկանները ցույցի են դուրս եկել Ելիսեյան պալատի մոտ (տեսանյութ)
15716:55
