Երևան`   +4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.

«Խնդրում եմ արագ արձագանք՝ հացադուլի պատճառները պարզելու համար». Գևորգ Պետրոսյան

1050
Չորեքշաբթի, 22 ապրիլի, 2020 թ., 12:30
«Խնդրում եմ արագ արձագանք՝ հացադուլի պատճառները պարզելու համար». Գևորգ Պետրոսյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ «Վանաձոր» ՔԿՀ-ում ազատազրկված 14 անձ հացադուլի մեջ է. այս մասին ահազանգել էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

ԱԺ արտահերթ նիստում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց, որ ինքն ու իր գործընկեր Նաիրա Զոհրաբյանը նույնպես նման ահազանգ են ստացել ՔԿՀ-ից: «Մեր տվյալներով՝ 20 անձ դիմել է հացադուլի՝ կապված դատավարան գործընթացների երկարաձգման հետ: Որպես իրավաբան հայտարարում եմ, որ ՀՀ սահմանադրությամբ՝ մարդու կյանքն ու առողջությունը բացարձակ իրավունքներ են, ենթակա չեն սահմանափակման որևէ պատճառով, այդ թվում նաև՝ ելնելով նրանից՝ մարդն ազատության մեջ է, թե՞ անազատության: Խնդրում եմ արագ արձագանք իրավասու մարմինների կողմից, որպեսզի պարզվեն հացադուլի պատճառներն ու հանգամանքները, և տրվի արագ լուծում, առավել ևս, երբ խոսքը վերաբերում է այն անձանց, ովքեր ոչ թե դատապարտյալ են, այլ դեռ մեղադրվում են: Նրանց ուղեկցել և ուղեկցում է անմեղության կանխավարկածը»,- նշեց պատգամավորը: