Երևան`   +4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.

Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 411-ի

927
Չորեքշաբթի, 22 ապրիլի, 2020 թ., 12:15
Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 411-ի

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 411 դեպք՝ նախօրեին վարակակիրներն ավելացել են 3-ով։ Համաձայն StopCov կայքի տվյալների՝ ապաքինվել է 97 քաղաքացի, մահացել 4 հիվանդ:
Կարանտինում է գտնվում 5 160 քաղաքացի, ստացիոնար բուժում ստանում՝ 573 պացիենտ: Վրաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին: Մարտի վերջին երկրում սահմանված արտակարգ դրությունը երկարաձգվել է մինչև մայիսի 22-ը: