Երևան`   +4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.

«Դոմոդեդովո»-ում գիշերող ՀՀ քաղաքացիներին դուրս են հանել օդանավակայանից

832
Երեքշաբթի, 21 ապրիլի, 2020 թ., 12:30
«Դոմոդեդովո»-ում գիշերող ՀՀ քաղաքացիներին դուրս են հանել օդանավակայանից

Օրեր շարունակ օդանավակայանում գիշերող ՀՀ քաղաքացիներին դուրս են հանել տարածքից: «Դոմոդեդովո»-ում մնացողները հրաժարվել էին ՌԴ-ում ՀՀ դեսպանության կողմից առաջարկվող հյուրանոցներ տեղափոխվել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Դոմոդեդովո»-ի ղեկավարությունը հորդորել է ՀՀ քաղաքացիներին լքել օդանավակայանի տարածքը․ «Խնդրում և հորդորում ենք մեր հայրենակիցներին՝ զերծ մնալ օդանավակայանում գտնվելուց և առաջիկա չվերթին սպասել այլ վայրերում։ Կրկին կոչ ենք անում կեցության խնդիր ունեցող քաղաքացիներին օգտվել դեսպանության կողմից հատկացված հյուրատներ տեղափոխվելու հնարավորություններից»։

Նշենք, որ կորոնավիրուսի հետևանքով տիրող իրավիճակի ընթացքում Ռուսաստանից Հայաստան է վերադարձել արդեն 260 քաղաքացի: