Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

21 տարվա ընթացքում առաջին անգամ #WTI տեսակի նավթի գինը 14 դոլար է

1075
Երկուշաբթի, 20 ապրիլի, 2020 թ., 17:00
21 տարվա ընթացքում առաջին անգամ #WTI տեսակի նավթի գինը 14 դոլար է

1999 թվականի մարտից ի վեր առաջին անգամ WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների գինը կազմում է 13,48 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
Միևնույն ժամանակ, համաձայն սակարկությունների տվյալների, Հյուսիսային ծովի Brent խառնուրդի հունիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 3,6%-ով և կազմել 27.09 դոլար՝ մեկ բարելի դիմաց։ Ավելի վաղ WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները նվազել էին 8,35%-ով և կազմել 22.94 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
Ըստ Bloomberg-ի՝ նման բացասական միտումը հիմնականում պայմանավորված է նրանով, որ մայիսյան ֆյուչերսների պայմանագրի վերջնաժամկետը լրանում է երեքշաբթի: Բացի այդ, գների անկումն արտացոլում է շուկայում նավթի գերառաջարկն ու ԱՄՆ-ի Քուշինգի (Cushing) տերմինալում պահեստների գերծանրաբեռնվածությունը։