Երևան`   +27 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Չեխիայի նախագահն առաջարկում է մեկ տարով չբացել երկրի սահմանները

2656
Երկուշաբթի, 20 ապրիլի, 2020 թ., 10:15
Չեխիայի նախագահն առաջարկում է մեկ տարով չբացել երկրի սահմանները

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը տեղական ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է, որ քաղաքացիների արտասահման մեկնելու արգելքը պետք է երկարացվի մեկ տարով, որպեսզի կանխվի կորոնավիրուսի նոր բռնկումը, հայտնում է Ceske Noviny-ը:

Ըստ Զեմանի՝ քաղաքացիները չպետք է մեկնեն արտասահման, և ամառային արձակուրդների ընթացքում նրանք պետք է «վայելեն չեխական լանդշաֆտների գեղեցկությունը»: Զեմանը պատմել է, որ նա անձամբ արձակուրդ է մեկնելու երկրի հարավ-արևելքում գտնվող Վիսոչինսկիյ Կրայ: