«Մի՞թե մենք այսպես ենք պատկերացնում մեր պետականության զարգացումն ու ժողովրդի ներուժը». ՄԻՊ
![]() Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է ՀՀ վարչապետի ուղերձի ոչ եթերային կադրերը ծաղրելու նպատակով օգտագործելու թեմային․ «Հակաբարոյական, մարդկային առումով բացարձակ անընդունելի եմ համարում Հայաստանի Հանրապետության վարչապետի ուղերձի ոչ եթերային կադրերն օգտագործելով երկրի ղեկավարին ծաղրելը կամ այդպիսի փորձերը: Ինձ հատկապես անհանգստացնում է այն, թե ինչ եղանակով է դա ներկայացվում հանրությանը ու ինչ արձագանքի է արժանանում նման նյութը: Մի՞թե մենք այսպես ենք պատկերացնում մեր պետականության զարգացումն ու ժողովրդի ներուժը: Այս ի՞նչ աստիճանի է հասել հանրային օրակարգը: Հանրային գործչի, ընդդիմախոսի կամ նույնիսկ քաղաքական ընդդիմադիրի կամ ընկերոջ ու ազգականի նկատմամբ այսպիսի վերաբերմունքը կամ արձագանքն անընդունելի է: Մենք պետք է առաջնորդվենք մեր պետության ու ժողովրդի խոհրդանիշների նկատմամբ բարձր հարգանքով՝ նախագահից ու վարչապետից, Հայ առաքելական սուրբ եկեղեցուց ու վեհափառ հայրապետից սկսած: Հակառակ դեպքում մենք չենք ունենա ո՛չ ներդաշնակություն մեր հանրային կյանքում, ո՛չ էլ համերաշխություն ու խաղաղություն սերունդների միջև: Սա է հայոց պետականության, մեզնից յուրաքանչյուրի արժանապատվության ու նվիրումի հրամայականը»: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
