Երևան`   +4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.

Մինչև հունիսի 15-ը ՌԴ-ն օտարերկրացիներին չի պարտադրի երկրից դուրս գալ

1109
Շաբաթ, 18 ապրիլի, 2020 թ., 14:25
Մինչև հունիսի 15-ը ՌԴ-ն օտարերկրացիներին չի պարտադրի երկրից դուրս գալ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակի պայմաններում հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ մինչև հունիսի 15-ն օտարերկրացիներին չեն պարտադրի լքել երկրի սահմանները, գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։
«Սահմանել, որ 2020 թվականի մարտի 15-ից հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ չի կիրառվի նրանց՝ երկրում գտնվելու անցանկալիության, արտաքսման կամ օտարերկրյա պետություն տեղափոխման մասին որոշումը»,- նշված է փաստաթղթում։