Լիբանանի բանակն արցունքաբեր գազ է կիրառել Տրիպոլիի ցուցարարների դեմ
![]() Ուրբաթ Բեյրութից 90 կմ հյուսիս գտնվող Տրիպոլի քաղաքում բախումներ են տեղի ունեցել Լիբանանի բանակի պարեկների և ցուցարարների միջև: Համաձայն Lubnan 24 լրատվական պորտալի տեղեկությունների՝ զինծառայողներն արցունքաբեր գազ են կիրառել ցուցարաների դեմ, որոնք իրենց հերթին քարեր են նետել նրանց ուղղությամբ։ Հարյուրավոր մարդիկ պարետային ժամի ուժի մեջ մտնելուց հետո (երեկոյան 7-ից մինչև առավոտյան 5-ը) դուրս են եկել Լիբանանի Նուր հրապարակ: Ըստ պարբերականի՝ ցուցարարներից քչերն են կրել պաշտպանիչ դիմակներ: Ցուցարարները կառավարությունից պահանջում են դադարեցնել գների բարձրացումը և ազգային արժույթի արժեզրկումը՝ լիբանանյան ֆունտն արժեզրկվել է ավելի քան 80%-ով: «Կյանքի պայմանները վատթարանում են իշխանությունների կողմից պարտադրվող պարտադիր կարանտինի ֆոնին՝ կորոնավիրուսի համաճարակի սպառնալիքի պատճառով, ավելի ու ավելի շատ մարդիկ են կորցնում իրենց աշխատանքը և սնանկանում»,- ասել է ցուցարարներից մեկը: Ցուցարարները վարչապետ Հասան Դիաբից պահանջում են «անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ քաղաքացիների սոցիալական իրավունքները պաշտպանելու համար»: Ապրիլի սկզբին Լիբանանի կառավարությունը որոշեց միանվագ 200 դոլար հատկացնել կարիքավոր ընտանիքներին՝ հաշվի առնելով հասարակության դժգոհությունը մեկուսացման ռեժիմի սոցիալ-տնտեսական հետևանքներից: Մարտի 7-ին Դիաբի կաբինետը հայտարարեց ֆինանսական դեֆոլտի մասին և դիմեց Արժույթի միջազգային հիմնադրամին՝ պետական պարտքի վերակազմավորման հարցում օգնություն ցուցաբերելու համար, որը հասել է 92 միլիարդ դոլարի (ՀՆԱ-ի 170%-ը): Ապրիլի 16-ին Լիբանանի վարչապետը հեռուստատեսային ուղերձում խոստացավ մշակել արդյունավետ բարեփոխումների ծրագիր՝ երկրի տնտեսությունը ճգնաժամից դուրս բերելու համար: ![]() ![]() |

«Փաշինյանն Ալիևի «աբսլուգն է»». Սուրեն Սուրենյանց
8120:06
«Գույնը դուրս չի գալիս, եթե մեռնի, քպ-ին հետը կդնեք». Դավիթ Ամալյան
9519:54
«Թրաշը տենց բան ա». Անժելա Էլիբեգովա
9519:42
«Հանքային ջրի աղբյուրն ազատագրված է». Քնարիկ Պետրոսյան (տեսանյութ)
9319:24
«Մեր բոլոր պրոբլեմները չհասկանալու արդյունք են»․ Կարեն Ադոնց
10117:36
Փարիզում ոստիկանները ցույցի են դուրս եկել Ելիսեյան պալատի մոտ (տեսանյութ)
15716:55


