Երևան`   +4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.

ԱՄՆ-ում #COVID_19 կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 700 հազարը

2786
Շաբաթ, 18 ապրիլի, 2020 թ., 10:45
ԱՄՆ-ում #COVID_19 կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 700 հազարը

Միացյալ Նահանգներում COVID-19 կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 700 հազարը, համաձայն Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների, որոնք հրապարակվում են համաճարակային վիճակագրության իրական ժամանակում։

Ապրիլի 18-ին երկրում գրանցվել է 701 131 դեպք, մահացել է 36 997 մարդ, ապաքինվել ավելի քան 58 հազար հիվանդ:
Ամենաբարդ իրավիճակը Նյու Յորք քաղաքում է, որտեղ մահացել է ավելի քան 13 հազար մարդ: Նասսոյի շրջանում մահերի թիվը 1 109 է, 1 044 մարդ՝ Ուեյնի շրջանում (Միչիգան):