Երևան`   +4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.

Իսպանիայում վարակվածների թիվը հասել է 188․068-ի

1099
Ուրբաթ, 17 ապրիլի, 2020 թ., 15:35
Իսպանիայում վարակվածների թիվը հասել է 188․068-ի

Իսպանիայում նախօրեին կորոնավիրուսով հիվանդների թիվը մեկ օրում ավելացել է 5 252-ով:

Ապրիլի 17-ի դրությամբ՝ վարակակիրների ընդհանուր թիվը կազմում է 188 068, իսկ հայտնաբերված դեպքերի թվի աճը կապված է թեստավորման քանակի ավելացման հետ: Այս մասին հայտնել է Իսպանիայի առողջապահության նախարար Ֆերնանդո Սիմոնը։
Ըստ նրա՝ նոր դեպքերի թվի աճը կազմում է 2.8%, ինտենսիվ թերապիայի բաժանմունքում գտնվող հիվանդների թիվը՝ 1,5%:
Իսպանիան այժմ 3-րդ տեղում է մահերի թվով (ԱՄՆ-ից և Իտալիայից հետո) և 2-րդ տեղում՝ COVID-19-ով (ԱՄՆ-ից հետո) հայտնաբերված դեպքերի թվով: