Թրամփը ներկայացրել է սանիտարական սահմանափակումների չեղարկման եռափուլ ծրագիրը
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները սկսում են սանիտարական սահմանափակումների չեղարկման եռափուլ ծրագիրը, իսկ ուրբաթ օրվանից կարող են վերսկսել տնտեսական գործունեությունը փուլային եղանակով, գրում է Интерфакс-ը։ Առաջին փուլում առաջարկվում է պահպանել սոցիալական հեռավորության խիստ միջոցները, հատկապես բնակչության խոցելի խմբերում: Հասարակական վայրերում չհավաքվել ավելի քան 10 մարդ և զերծ մնալ գործուղումներից: Այս փուլում ուսումնական հաստատությունները կմնան փակ: Երկրորդ փուլում նախատեսվում է բացել ուսումնական հաստատությունները, հնարավոր կլինի հավաքվել մինչև 50 հոգանոց խմբերով, թույլատրվում է ոչ պարտադիր ճանապարհորդությունները: Այլ միջոցառումները կմնան նույնը: Այս փուլում տարեցներին հնարավոր կլինի այցելել հատուկ թույլտվությամբ։ Երրորդ փուլը ներառում է մարդկանց խոցելի խմբերի համար սահմանափակումների չեղարկումը՝ միաժամանակ պահպանելով սոցիալական հեռավորությունը: Բոլոր հաստատությունները կկարողանան վերսկսել աշխատանքը: |

«Փաշինյանն Ալիևի «աբսլուգն է»». Սուրեն Սուրենյանց
8120:06
«Գույնը դուրս չի գալիս, եթե մեռնի, քպ-ին հետը կդնեք». Դավիթ Ամալյան
9519:54
«Թրաշը տենց բան ա». Անժելա Էլիբեգովա
9519:42
«Հանքային ջրի աղբյուրն ազատագրված է». Քնարիկ Պետրոսյան (տեսանյութ)
9319:24
«Մեր բոլոր պրոբլեմները չհասկանալու արդյունք են»․ Կարեն Ադոնց
10117:36
Փարիզում ոստիկանները ցույցի են դուրս եկել Ելիսեյան պալատի մոտ (տեսանյութ)
15716:55
