Երևան`   +4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.

Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության 27․9 հազար դեպք

930
Հինգշաբթի, 16 ապրիլի, 2020 թ., 14:00
Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության 27․9 հազար դեպք

Վերջին մեկ օրում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 3 448 նոր դեպք: Այս մասին հայտնել է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարող օպերատիվ շտաբը, փոխանցում է ТАСС-ը։ Վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 27․9 հազար, մահացել է ընդհանուր առմամբ 232 մարդ, ապաքինվել՝ 2․304-ը։ Նոր դեպքերը գրանցվել են երկրի 84 շրջաններում։