Երևան`   +23 °C
Այսօր`   Կիրակի, 23 օգոստոսի, 2026 թ.

«Ավարտում ենք ուստարվա ավարտի, բուհեր ընդունելության կարգերը մշակելու գործընթացը». Արայիկ Հարությունյան

508
Չորեքշաբթի, 15 ապրիլի, 2020 թ., 22:30
«Ավարտում ենք ուստարվա ավարտի, բուհեր ընդունելության կարգերը մշակելու գործընթացը». Արայիկ Հարությունյան

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ, վերջնականացնում ենք ուսումնական տարվա ավարտի, բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության կարգերը մշակելու գործընթացը: Բոլոր որոշումները կայացվում են՝ ելնելով սովորողների լավագույն ՇԱՀԵՐԻՑ:

Այս փուլը հաջողությամբ ավարտելու համար հետևե՛ք նախարարության ցուցումներին՝ չտրվելով ասեկոսեների և հրապարակումների շեղող և իրականությանը չհամապատասխանող միտումներին, որոնց աղբյուրը նախարարությունը չէ: Ամբողջ ընթացքն առաջիկա երկու շաբաթներին քայլ առ քայլ կնկարագրենք և միասին առաջ կգնանք:

Իսկ մինչ այդ շարունակե՛ք հեռավար կրթությունը, ապահովե՛ք աշակերտների կրթության անընդհատությունը: Հետևե՛ք իմ էջի հրապարակումներին: Բոլոր նորություններն այս գործընթացի վերաբերյալ կլինեն այստեղ»: