«Բուհերին և ուսանողներին աջակցելու համար մի շարք քայլեր ենք դիտարկում»․ Արայիկ Հարությունյան
![]() ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը ԿԳՄՍ նախարարից հետաքրքրվեց. «Նախատեսվո՞ւմ է, արդյոք, ֆինանսական փոխհատուցումներ բուհերի համար, քանի որ արտակարգ դրության պայմաններում բուհերը ֆինանսական դժվարությունների առջև են կանգնում, և շրջանառվում են լուրեր, որ ապրիլ-մայիսին որոշ բուհերում դասախոսներն աշխատավարձերի հետ կապված խնդիրներ կունենան»: Հարցին ի պատասխան նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ շատ բուհերում, քանի որ առաջին կիսամյակի ուսման վարձերը վճարվել են 20-25, մինչև 40 տոկոսի չափով, որոշակի դժվարություններ կարող են առաջանալ. «Այդ համատեքստում Կառավարությունը բուհերին և ուսանողներին աջակցելու համար մի շարք քայլեր է դիտարկում»,- ասաց նախարարը: Հարությունյանը նշեց, որ այդ և կրթության ոլորտի այլ հարցեր են այսօր քննարկվել Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, սակայն նա դեռևս մանրամասներ չի կարող հաղորդել: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
