Նոր Զելանդիայում նախարարների աշխատավարձերը կնվազեցվեն 20%-ով
![]() Նոր Զելանդիայի կառավարության անդամների, ինչպես նաև պետական հաստատությունների և գերատեսչությունների ղեկավարների աշխատավարձերը կկրճատվեն 20%-ով՝ երկրի տնտեսության վրա կորոնավիրուսի բացասական ազդեցությունը մեղմելու համար: Այս մասին հայտարարել է Նոր Զելանդիայի վարչապետ Յասինդա Արդենը։ «Կարող եմ հաստատել, որ իմ, նախարարների կաբինետի և պետական գերատեսչությունների ղեկավարների առաջիկա վեց ամիսների աշխատավարձը կկրճատվի»,- նշել է Արդերնը՝ Նոր Զելանդիայի հեռուստատեսության եթերում: Ըստ Արդենի՝ «կառավարության այս քայլը հավասարեցնելու է համաճարակի հետևանքով տուժած երկրի քաղաքացիների եկամուտները, ինչպես նաև նվազեցնելու է համաճարակի բացասական ազդեցությունը երկրի տնտեսության վրա»: Ընդհանուր առմամբ, երկրում հայտնաբերվել է համավարակի 1 386 դեպք, մահացել է 9 մարդ: |

«Փաշինյանն Ալիևի «աբսլուգն է»». Սուրեն Սուրենյանց
8120:06
«Գույնը դուրս չի գալիս, եթե մեռնի, քպ-ին հետը կդնեք». Դավիթ Ամալյան
9519:54
«Թրաշը տենց բան ա». Անժելա Էլիբեգովա
9519:42
«Հանքային ջրի աղբյուրն ազատագրված է». Քնարիկ Պետրոսյան (տեսանյութ)
9319:24
«Մեր բոլոր պրոբլեմները չհասկանալու արդյունք են»․ Կարեն Ադոնց
10117:36
Փարիզում ոստիկանները ցույցի են դուրս եկել Ելիսեյան պալատի մոտ (տեսանյութ)
15716:55
