Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Հեռավար կրթությունը մենք 1992-1994թթ էին իրականացնում». Վահրամ Թոքմաջյան

393
Ուրբաթ, 10 ապրիլի, 2020 թ., 01:30
«Հեռավար կրթությունը մենք 1992-1994թթ էին իրականացնում». Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հեռավարի շուրջ կիսաճշմարիտ բան ասեմ, որը նաև միտված է կրքերը թուլացնելուն:
Հեռավար կրթությունը մենք 1992-1994թթ էին իրականացնում (առաջին հայացքից մառազմ է, բայց...), երբ նվազագույն պայմաններ չկային:
Երբ 38 հոգանոց դասարանը կարող է տաս գիրք ունենար կամ չունենար:
Երբ մի հավելյալ տեղեկության համար հերթ էինք պահում ու վայն եկել տարել էր էն էրեխուն, որը մի քանի ժամ ավել էր օգտվել նյութից:
Երբ դասարանում շնչելու օդ չկար կամ նավթի վառարանը ցրտին չէր հասցնում:
Էնքան ուրախ եմ էսօրվա քննարկման համար: Մեծ ցավում եմ ապրում բոլոր էն էրեխեքի համար, որոնք էսօր գործիքներ չունեն, որ սովորեն: Բայց որ հիշում եմ, թե իրենց տարիքում մենք ինչով էինք սովորում, ամեն դեպքում մի քայլ առաջ են: Մենք նույնիսկ պատմության հաստատված գիրք չունեինք: Ով ինչ ճարում էր, դրանով էլ անում էր: Բայց մյուս կողմից, մենք էսօր արդեն չենք խոսում գիրք ունենալու մասին: Գիրքը կա: Մենք խոսում ենք ավելի լուրջ բաների մասին՝ մեթոդի, հաջողելու, արդյունավետության, ռեսուրսների, ծախսերի, նոր հնարավորությունների:
Համացանցի դարում, երբ տեղեկություն ստանալու համար հերթ պահելու կարիք չկա, երբ ստիպված չես քո դասարանի Թագուշիկի դուռն ամոթով բացել, որ գիրք վերցնես, մենք ուրիշ բաների մասին պետք է մտածենք:
Գիտե՞ք մենք երբ կհաջողենք: Կհաջողնեք, եթե 1992-ից մի քայլ առաջ, իսկ 2021-ից 10 քայլ հետ չլինենք: Կհաջողենք, երբ 2022-ի միտումը տեսնենք ու մտածենք 2030-ի մասին»: