Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

#COVID_19 կորոնավիրուսի պատճառով Վրաստանի բյուջեի կորուստները՝ ըստ փորձագետի

711
Երկուշաբթի, 06 ապրիլի, 2020 թ., 17:25
#COVID_19 կորոնավիրուսի պատճառով Վրաստանի բյուջեի կորուստները՝ ըստ փորձագետի

Այս տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով զբոսաշրջիկների մեծ հոսք Վրաստան չպետք է ակնկալել: Այս մասին հայտնել է SIKHA foundation-ի փորձագետ Արչիլ Սիխարուլիձեն։
Վրաստանն այժմ գտնվում է կորոնավիրուսի համավարակի գագաթնակետում:
«Շատերը կարծում են, որ մինչև մայիսի վերջ երկրում իրավիճակը քիչ թե շատ կկարգավորվի, բայց պայմանավորված այն փաստով, որ կորոնավիրուսը նոր է սկսվում Ռուսաստանում և այլ երկրներում, չարժե ակնկալել, որ մեծ թվով զբոսաշրջիկներ կգան Վրաստան: Ըստ նախնական գնահատականների, այդ պատճառով վրացական բյուջեն կստանա 3 միլիարդ դոլարից պակաս գումար: Եվ վրացական կառավարությունն արդեն որոշել է 560 միլիոն դոլար ուղղել երկրի տնտեսությանը»,- նշել է Արչիլ Սիխարուլիձեն:

Մինչև ապրիլի 5-ը Վրաստանում գրանցվել է 170 վարակակիր, մահացել է 2 հիվանդ: