Լեզվի կոմիտեի հորդորակը՝ օտար բառերի հայերեն համարժեքների մասին
![]() ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին Լեզվի կոմիտեի հերթական հորդորակը. 1. ադմինիստրացիա – վարչակազմ (վարչական անձնակազմ), կառավարչություն 2. ալպինիզմ – լեռնագնացություն, լեռնարշավ 3. ալտրուիզմ – այլասիրություն 4. այսբերգ – սառցալեռ 5. անալոգիա – նմանակություն, համաբանություն, համանմանություն 6. անտիպատիա – հակակրանք 7. անտրոպոլոգ - մարդաբան 8. ավանտյուրիստ – 1. արկածախնդիր, 2. բախտախնդիր 9. ավտոնոմիա – ինքնավարություն 10. արմատուրա – ամրան 11. արշիպելագ – կղզեխումբ 12. բատալիոն – գումարտակ 13. բիբլոգրաֆիա – մատենագիտություն 14. բիոսֆերա – կենսոլորտ 15. բուլյոն – արգանակ (մսաջուր) 16. գազոն – 1. սիզամարգ, 2. սեզ 17. գլոբալ – 1. համաշխարհային, 2. hամընդհանուր, ընդհանուր, 18. դեպրեսիա - 1. (բժշկ.) ընկճվածություն, ընկճախտ, 2. (տնտ.) անկում, լճացում 19. դիսկ – սկավառակ 20. ինֆոդեմիա - լրաճարակ 21. կոնտինգենտ – համակազմ 22. միկրոբ - մանրէ 23. չելենջ – մարտահրավեր, կոչ, մրցահրավեր 24. պաթոլոգիա – ախտաբանություն 25. պետիցիա – 1. հանրագիր, 2. խնդրագիր 26. ռեկոմենդացիա – 1. երաշխավորություն, երաշխավորագիր, 2. հանձնարարական, հանձնարարություն, 3. խորհուրդ, առաջարկություն 27. սիմպատիա – համակրանք 28. վորքշոփ – աշխատաժողով 29. քվոտա – չափաքանակ, չափաբաժին 30. ֆոկուսնիկ – աճպարար, ձեռնածու: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
