«Եկող շաբաթ բազմաթիվ տնտեսվարողներ իրենց հաշիվների վրա կտեսնեն կառավարության հատկացրած միջոցները». Էկոնոմիկայի նախարար
![]() «Սա արտակարգ վիճակ է բոլորի համար: Մենք հասկանում ենք և հուսով ենք, որ մասնավոր հատվածում 2 կողմն էլ՝ թե՛ վարձակալը, թե՛ վարձատուն, լավ են պատկերացնում իրավիճակը, և իրենց համաձայնությունները կլինեն այնպիսին, որ փոխադարձաբար հաշվի կառնեն 2 կողմերի և՛ կրած կորուստները, և՛ հնարավորությունները: Այստեղ կառավարությունը շատ չի կարող միջամտել, բայց մենք կոչ ենք արել, որ բոլոր այն դեպքերում, երբ վարձատուն տեսնում է, որ վարձակալը չի կարող ամբողջությամբ վճարումներ կատարել, 2 կողմերն էլ պետք է համաձայնության գան, գտնեն միջինը». ապրիլի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ի պատասխան այն հարցի, թե ինչպե՞ս պետք է վարվեն այն տնտեսվարողները, օրինակ՝ բուքմեյքերական գրասենյակները, որոնք չեն գործում և չեն կարող վճարել վարձակալության գումարները: «Եկող շաբաթն այն շաբաթն է, երբ բազմաթիվ տնտեսվարողներ իրենց հաշիվների վրա կտեսնեն կառավարության կողմից հատկացված միջոցներ»,-հայտարարեց Էկոնոմիկայի նախարարը: «Միևնույն ժամանակ պետք է ընդունենք, որ էական կորուստները նվազագույն չեն լինելու»,- ասաց նախարար: Նախարարը չբացառեց, որ արտակարգ դրության ժամանակահատվածը երկարացվելու դեպքում ֆինանսավորման աջակցության չափերը կփոխվեն: ԿԲ-ի այն կանխատեսումը, թե կորոնավիրուսից հետո ՀՀ տնտեսական աճը կկազմի 0,7%, կնվազեն ներմուծման և արտահանման ծավալները, ՌԴ-ից եկող տրանսֆերտները, նախարարը դա կոնկրետ իրավիճակի գնահատական համարեց: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
