Աշխարհում #COVID_19 կորոնավիրուսով վարակվածների թիվը․ #РБК
![]() Ապրիլի 1-ի երեկոյի տվյալներով աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 823 600 դեպք՝ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների։ Ջոն Հոփքինսի համալսարանի հետազոտական կենտրոնների տվյալներով՝ աշխարհում վարակվածների թիվը կազմել է 937 000 մարդ, ապաքինվել է 193 700-ը։ Հաստատված դեպքերի թվով առաջատարը, ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների, շարունակում է մնալ Միացյալ Նահանգները (216 500): Երկրորդ տեղում Իտալիան է (110 500), Իսպանիան երրորդ տեղում է (104 100): Չինաստանը վարակվածների թվով չորրորդն է (82 400): Հաջորդիվ Գերմանիան է (77 900) և Ֆրանսիան (57 700)։ Ընդհանուր առմամբ, աշխարհում կորոնավիրուսից մահացել է 47 235 մարդ, ըստ Ջոնս Հոփկինսի համալսարանի: Մահացությունների ամենամեծ թիվը գրանցվել է Իտալիայում՝ 13 155 մարդ: Համաձայն ԱՀԿ տվյալների՝ կորոնավիրուսի համավարակից մահացել է ավելի քան 40 000 մարդ: |

«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
9901:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
153Երեկ, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
124Երեկ, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
104Երեկ, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22730.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
22130.10.2026, 15:54
