Լեզվի կոմիտեն՝ «չափ» և «չափս» բառերի գործածության մասին
![]() Լեզվի կոմիտեն տեղեկացնում է. «ՉԱՓ և ՉԱՓՍ բառերը հոմանիշներ են, բայց միշտ չէ, որ դրանք կարող են գործածվել միմյանց փոխարեն: Երբեմն դժվարանում ենք որոշել, թե որ դեպքում պետք է գործածել ՉԱՓ և որ դեպքում՝ ՉԱՓՍ բառերը: ՉԱՓԸ չափման միավորն է, չափման տվյալ միավորի մեջ պարունակվող նյութի քանակը, որևէ բանի համար ընդունված սահմանը և այլն: ՉԱՓ բառով կան բազմաթիվ դարձվածքներ. չափ տալ- կառավարել, գլխավորել, ղեկավարել, չափը իմանալ- դիրքին, հեղինակությանը համապատասխան պահել, չափի զգացում ունենալ- չափավորություն պահել, չափն անցնել- սահմանն անցնել և այլն: ՉԱՓՍԸ որևէ բանի չափերը որոշող տվյալների ամբողջությունն է, չափսը առնելը որևէ բանի չափերի տվյալները վերցնելն է, այսինքն՝ ՉԱՓՍ-ը գործածում են հագուստի, կոշիկի, որևէ տարածքի ևայլնի չափման տվյալները որոշելիս, օրինակ՝ «Նրա շրջազգեստի չափսը 42 է»: «Նկարի չափսերը համապատասխանում են իմ պատկերացրածին»: «Բանվորները վերցրեցին վերանորոգվող սենյակի չափսերը»»: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
