Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Լեշչենկոյի մոտ հաստատվել է #COVID_19 կորոնավիրուսը

775
Ուրբաթ, 27 մարտի, 2020 թ., 14:40
Լեշչենկոյի մոտ հաստատվել է #COVID_19 կորոնավիրուսը

Բժիշկները հաստատել են ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ Լև Լեշչենկոյի մոտ կորոնավիրուսը։ 78-ամյա Լեշչենկոն հոսպիտալացվել է Կոմմունարկիի թիվ 40 հիվանդանոց։ Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է հիվանդանոցի ղեկավար Դենիս Պրոցենկոն:

«Այսօր հիվանդի վիճակը կայուն է, նրան լրացուցիչ թթվածին պետք չէ, և մենք ծրագրում ենք բուժումը շարունակել հիվանդանոցային բաժանմունքում»,- գրել է Պրոցենկոն:
Նախօրեին Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել էր, որ Լեշչենկոյի վիճակը բարելավել է: