Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Սա արձակուրդ չէ». Արայիկ Հարությունյան

458
Կիրակի, 22 մարտի, 2020 թ., 18:20
«Սա արձակուրդ չէ». Արայիկ Հարությունյան

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը սոցցանցային «Համազգային ծնողական ժողովի» ժամանակ ասաց, որ նախարարությունում գույքագրում են բոլոր այն խնդիրները, որոնք առաջանում են հեռավար ուսուցման ընթացում:
«Փորձելու ենք լուծումներ գտնել դրանց, որպեսզի հետ չընկնեք դասապրոցեսից, որպեսզի ստիպված չլինենք դասերը երկարացնել, կամ երկարացնելու դեպքում էլ դա անենք հնարավոր կարճ ժամանակահատվածում»,- նշեց նախարարը:
Նա նկատեց, որ իրենք իրազեկ են, որ ուսումնական գործընթացի որոշ դեպքերում մասնակիցներ ունեն համակարգչային հագեցվածության խնդիր, և քայլեր են արվում այդ խնդիրը լուծելու համար:

«Պետք է մի բան գիտակցել՝ սա արձակուրդ չէ»,- ասաց նախարարը: