Հայաստանի դպրոցականների թիմը 4 մեդալ է նվաճել Կովկասյան 5-րդ մաթեմատիկական օլիմպիադայում
![]() 2020թ․ մարտի 13-18-ը Ռուսաստանի Դաշնության Մայկոպ քաղաքում անցկացված Կովկասյան 5-րդ մաթեմատիկական օլիմպիադայում Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 9-րդ դասարանի 4 աշակերտները նվաճել են 4 բրոնզե մեդալ։ Ուշագրավ է, որ պատանեկան լիգայում հանդես եկած բոլոր աշակերտները՝ Ստեփան Գևորգյանը, Վյաչեսլավ Պետրոսյանը, Հայկ Խաչատրյանը և Մարկ Մովսիսյանը պատանեկան լիգային և միջազգային օլիմպիադայի առաջին անգամ էին մասնակցում: Թիմը ղեկավարել է ֆիզմաթ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Սուրեն Գրիգորյանը։ Օլիմպիադայի անցկացման ժամանակ աշակերտները հնարավորություն են ստացել մասնակցելու տարբեր կրթական և մշակութային միջոցառումների, լսել հայտնի մաթեմատիկոսների դասախոսություններ, այցելել տեսարժան վայրեր։ Տեղեկացնենք, որ օլիմպիադային մասնակցել է մոտ 200 աշակերտ ՌԴ հարավային 14 տարածաշրջաններից և 10 այլ պետություններից, այդ թվում՝ Բելառուսից, Բուլղարիայից, Ղազախստանից, Աբխազիայից, Ադրբեջանից, Լյուքսենբուրգից, Ուզբեկստանից, Տաջիկստանից և Թուրքիայից: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
