Դասղեկներին հավելավճար տալու օրինագծի քննարկումը հետաձգվեց
![]() ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի մարտի 18-ի նիստում հայտարարեց, որ 2 ամսով հետաձգվում է իր օրենսդրական նախաձեռնությունը: Պատգամավորն առաջարկում էր «Հանրակրթության մասին» օրենքով հստակ սահմանել «դասարանի ղեկավար» հասկացությունը և ամրագրել դասղեկության համար բյուջեի միջոցներից հավելավճար տալու պահանջը: Գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը դեմ արտահայտվեց դրան: Ըստ նրա՝ դա լրացուցիչ խնդիրներ կառաջացնի դպրոցների համար: Նույն տրամաբանությամբ կարելի է հավելավճար սահմանել ուսմասվարի, գրադարանավարի համար: Նախարարն առաջարկեց դասղեկներին հավելավճար տալու աղբյուրներն այլ տեղ որոնել: Նա ասաց, որ «Հանրակրթության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 16-րդ կետի համաձայն՝ կառավարության իրավասություններից է ուսումնական հաստաությունների պետբյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգի սահմանումը: Առաջիկայում դպրոցների ֆինանսական բանաձև են քննարկելու, և հենց այդտեղ էլ պետք է լուծում գտնել: Օրենսդրական նախաձեռնության համահեղինակ Միքայել Մելքումյանը համաձայնեց՝ միևնույն ժամանակ կրկին պնդելով, որ դասղեկի աշխատանքի համար հավելավճար տալը պետք է ամրագրվի օրենքով: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
